Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը. VIDEO 

Մանրամասներ
ռուսներ

Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։

Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին:

Հիշեցնենք, որ նախորդ օրը համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրում տարեց կնոջը։