ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքն ամենևին կողմնակից չէ կիսանախագահական կառամարման համակարգին վերադառնալուն:
«Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, մենք ունենք հիմա խորհրդարանական համակարգ եւ պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար: Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեեւ կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ Սահմանադրությունը չի կարգավորվում եւ հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,- ասաց Միրզոյանը:
Հարցին` հնարավո՞ր է արդյոք լինի նաեւ ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանը պատասխանեց. «Գուցե նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված: Այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեր օրակարգում է: Մենք ամիսներ առաջ ասում էինք, որ չենք կարող Ընտրական օրենսգրքում մասշտաբային փոփոխություններ անել, որովհետեւ մի մասը պայմանավորված է սահմանադրական կարգավորումներով: Անպայմաներոն դրան կանդրադառնանք»:
0Comments