Չստացված ու ծախու էլիտաներ, ձեր հատկանիշներով չապականեք հային, դուք էդքան չկաք, ձեր ապրած ու չապրածով

Մանրամասներ
ալեն ղևոնդյան

Ով է հայը...

հայը կոնկրետ մարդիկ են... սովորական ու անսովոր մարդիկ... իրենց տեղում մեջտեղից ճղվող մարդիկ, ում համար ես ամենը անպատվաբերության աստիճան ստորացուցիչ է...

հայը Արցախցի իր անծանոթ հարազատին անվճար տուն տվողն է, ոչ թե նրա վրա դավաճանության արդյունքում փող վաստակողը...

հայը կամավոր գրանցվողն է, որ լուռ ֆռոնտ է գնում, կամ իր հայերենակիցների որևէ բանով օգնելու....

հայը պրոֆեսիոնալն է, որ ասում է, տղերք դուք հո անասուն չեք պետությունը կորցնում ենք կպնենք, փրկենք, ու պատրաստ է առանց պոպուլիզմ օր ու գիշեր գործ անել, որ խնդիր լուծի....

հայը՝ Վահագներն են, որ 44-օրյայի ժամանակ նահատակվեցին ուրիշներին փրկելու համար...

դուք ինչ հայ, դու տառգաշ եք, չարչի աղբից ծնված, որ մի կյանքի ուղերձ ունի՝ «փողին մունաթ»...

հայը նորմալ, ադեկվատ, մտածող, պարկեշտ մարդ է, ակադեմիկ, թե շինական, որ հարճ չէ որևէ մեկին, որ մտածող է, ու զուսպ, որ չունի կուռքեր, բայց Աստվածապաշտ է, ու գիտի ամենի գինն ու արժեքը, որ մեծամիտ ու լաբարոշ չէ, որ իր Նախնիների ժառանգության ու խորհրդի կրող է ու պատրաստ պայքարի, ում համար փողը աստված չէ, իսկ խելամտությունը ու խոհեմությունը միակ ուղեկիցներն են կյանքում....

Չստացված ու ծախու էլիտաներ, ձեր հատկանիշներով չապականեք հային, դուք էդքան չկաք, ձեր ապրած ու չապրածով:

Դուք շատ զգույշ խոսեք հայի մասին, ձեր մասով հատ-հատ անձնական գործերով կհրապարակենք, ռուսի ասած՝ мало не покажется... ձեր մանիպուլյացիաների արդյունքում խճճված հայը ձեզ հավատաց ու դուք արեցին այն, ինչը անթույլատրեի էր:

Հանգիստ չքնեք... անբարո զավակներ...

Սահմանը հատվել է, ու էլ որևէ գիծ չկա...

upd. Հայը էդ այլ պետությունում Ապրող ու Աշխատող, բայց ՀՀ-ի հետույք ամեն ձև Պահողն ա, ում ո՛չ անունը, ո՛չ ազգանունը դուք չգիտեք:

Էս ա:

Ալեն Ղևոնդյան