Քանի՞ երկիր այս բարդ իրավիճակում իր զորքը կուղարկի, որ էթնիկ բախումները ՀՀ-ում կանխվեն և այդ զորքը լեգիտիմ լինի Ադրբեջանի համար՝ ճիշտ եք՝ Թուրքիան․ Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ
Բաստիոն

Բարի լույս.

Երկար ու կետերով

Կարծես թե հայ-ադրբեջանական պայմանագրի մասով հիմնական պայմանավորվածություններն արդեն կան: Կողմերին էականորեն են շտապեցնում և դա շատ տեսանելի է:

Անկլավների մասով շաբաթներ առաջ գրել էի, որ չափագրման բոլոր գործընթացներն ավարտվել են, մնացել են տեխնիկական՝ հանձնման-ընդունման քայլերը:

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ արդեն արգելված է: Այսինքն արձանագրենք, որ շուտով այդտեղ հայտնվելու են ադրբեջանցիներ՝ իրենց վերահսկողությունը տարածելով այդ շրջանների վրա: Սակայն ադրբեջանցիները միջանկլավային տարածքներն էլ են ցանկանում, որի փոխանցման համար տեղի է ունենալու ռազմական բախում և լեգիտիմ հանձնում:

Ամիսներ առաջ ես մի շարք հարցազրույցներում նշում էի, որ ԱԺ արտահերթի օրակարգը շատ ակտուալ է և դա Արևմուտքից եկող պահանջ-հորդոր է: Արտահերթի օրակարգը պայման էր ստեղծելու, որ Աժ-ում ձևավորվի նոր ընդդիմություն, որը կլինի Արմ-ի գծի տակ: Արտահերթը նաև այլ խնդիր ուներ՝ նոր վարչապետացուի հարց լուծել, որը կաշկանդումներ չի ունենա Մոսկվայի մասով իր՝ նախկին ու ներկա շփումների հետ կապված: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, ինչի մասին կրկին արձանագրել էի՝ ՀՀ վարչապետը ասեց, թե բա ինչու մեկ այլ մեկին փնտրել-գտնել իմ տեղի ու գործը շարունակելու համար, ես կարող եմ էլ ավելի հակառուս լինել, անգամ ձեզանից ավելին.... ու ինչ տեսանք իրականության մեջ՝ «Տելեգրաֆ»-ի և «Ֆրանս 24»-ի հարցազրույցներ, հակառուսականության գերսրացումներ բաց տեքստերով, ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգի մասին բացահայտ քննարկումներ, ԱԺ նախագահի հակառուսության ու մեղադրական հարցազրույցներ:

Իրականում ինչ տեղի ունեցով՝ այն ինչի մասին ասվել էր, ՀՀ վարչապետը ստանձնեց էլ ավելի հակառուս լինելու «պատվավոր» դերակատարումը՝ ՀՀ-ի՝ դեպի կառափնարան ուղին մի քանի անգամ կարճացնելով:

Ավելին՝ ի՞նչ գործընթացներ սկսվեցին զուգահեռ, ճիշտ է՝ հայ-թուրքականը էականորեն ակտիվացավ, որի ջերմացման ինչ-որ մի փուլից հետո ՌԴ-ին ու 102 բազան պիտի դուրս հրավիրեն ՀՀ-ից:

Ի դեպ, ներքևի ֆոտոյի մեջ գիտե՞ք ինչ զրահամեքենա է. այո՝ չեք սխալվում՝ ֆրանսիական «Բաստիոններն» են: Սրանք առավելապես ներքին անվտանգության, քաղաքացիական բախումների ժամանակ իրենց լավ դրսևորած մեքենաներ են: Ավելին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների մի մասը Աֆրիկայում հենց սրանց միջոցով է պարեկություն անում աֆրիկյան մի շարք երկրներում: Ֆրանսիան սրանք հիմնականում վաճառել է ԱՖրիկյան իր՝ այդ թվում գաղութային երկրներին և Շվեդներին: ՈՒկրաինացիները այս մեքենաներից հրաժարվեցին:

Հիմա հարց. ակնհայտ և տեսանելի է, որ այն խնդիրները, որոնք այդ մեքենան կարող է լուծել Աֆրիկայում, դժվար կարողանա լուծել ՀՀ-Ադրբեջան հնարավոր ռազմական կոնֆլիկտի պայմաններում՝ սկսած աշխարհագրական իրողություններից, վերջացրած հակառակորդի տիրապետման տակ առկա սրանց խոցման հնարավորություններ:

Հիմա հարց. ինչու՞ են սրանք գնվել: Մեկ անգամ նշել եմ, հիմա էլ վերահաստատեմ. ՀՀ-ում ՆԳՆ-ի ներքո Ազգային գվարդիայի է ստեղծվում, իսկ սրանք գնվել են այն նպատակով, որ տրամադրվեն այդ կառույցին և գիտե՞ք առաջնահերթ ինչի համար, որ երբ հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրով ադերբեջանցիները վերադառնան ՀՀ, և դա հանեգցնի տեղային բախումների, սրանց միջոցով կարողանան որոշակի կայունություն և կարգ ու կանոն ապահովեն:

Ավելին՝ հայկան ստորաբաժանաումները չեն կարող դա անել թե՛ թվաքանակի սղության, թե՛ Ադրբեջանի համար անընդունելի լինելու պատճառով, ուստի այդ դերի ի կատար ածումը նախատեսվում է տրամադրել միջազգային ինչ-որ կառույցի ֆորմատի: Հիմա հարց՝ քանի՞ երկիր այս բարդ իրավիճակում իր զորքը կուղարկի, որ էթնիկ բախումներ ՀՀ-ում կանխվեն և այդ զորքը լեգիտիմ լինի Ադրբեջանի համար՝ ճիշտ եք՝ Թուրքիան:

Սա ձեզ չի՞ հիշեցնում Ալեքսանդրապոլի պայմանագիրը....

Երբ ձեզ ասվում էր, որ ապագան գալու է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, դուք թերահավատորեն նշում էիք, թե բա դավադրությունների տեսություն, անլուրջ է և այլն...:

Երբ ձեզ ասվում էր Արցախը հանձնելու է ու դեռ մի բան էլ ավել, նույն դեմքն էր...

Դատարկամտությունն ու մեծամտությունը և... փողասիրությունը մեզ օր օրի ործանում է:

Ալեն Ղևոնդյան