Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է․ «Արցախից (հայից, հայկականից) գենետիկորեն զզվել է մի անձ,
- ողջ գիտակցական կյանքում Արցախը բեռ է համարել ու օր առաջ երազել է այդ «բեռից» ազատվել մի անձ,
- իր ձեռքում հայտնված իշխանությամբ հենց առաջին օրից Արցախի հանձնման գործը փուլ առ փուլ կազմակերպել է մի անձ,
- Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է մի անձ,
- Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ երկիրը կործանել ու արցախահայության ցեղասպանությունը իրագործել է մի անձ,
- Արցախի Հանրապետության, արցախցու տեսակի վերջնական վերացման գործը կազմակերպում է մի անձ,
- Արցախի հարցը Ալիևի հետ ձեռք-ձեռքի փակում է մի անձ,
և այդ անձն ունի անուն-ազգանուն, նստավայր ու հասցե:
Ով այդ հասցեով չի գնում բողոքելու, ով այդ անձի հետ հարց չունի՝ Սամվել Բաբայան է»:
0Comments