Իբր Ռուսաստանի գերնպատակը Արցախում ամրապնդվելն էր. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ե՜վ ռուսամետերը, և՜ ռուսաֆոբերը պնդում էին թե ռուսները Արցախից չեն հեռանալու։ Իբր Ռուսաստանի գերնպատակը Արցախում ամրապնդվելն էր։

Այս երկու խմբերն իրենց կողմնակալ մտածելակերպի պատճառով չեն տեսնում իրականությունը։ Առաջինը, որ նրանք սխալվոում են իրենց վերլուծությունների հիմքում՝ ռուսական կողմին որպես ռացիոնալ մտածողի ներկայացնելն է։ Իսկ իրականում ռուսները ընդհանրապես ռացիոնալ չեն։ Հաջորդը իրենք չեն փորձում աշխարհին նայել ռոուսական աչքերով, իսկ ռուսական աչքերը շատ կայսերական են ու մեզ ու մեր տարածաշրջանին չեն նայում այնպես ինչպես մենք են նայում։

Իրականում ռուսամետությունն ու ռուսաֆոբությունը երկվորյակներ են։ Նրանք երևույթները լրիվ նույն կերպ են ընկալում, բայց մեկ տարբերությամբ՝ առաջինները որպես դրական, երկրորդները՝ որպես բացասական։

Դիվանագիտական հաջողության հիմքը շրջապատող աշխարհի օբյեկտիվ ընկալման մեջ է, իսկ մետություններն ու ֆոբիաները այս հարցում իռացիոնալության աստիճանի սուբյեկտիվություն են բերում։

Ներկայում շատ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց հիմքում ունեն բացահայտ կամ թաքնված ռուսաֆոբիա։ Իրենք չեն էլ պատկերացնում թե այդ ֆոբիան ինչ կործանարար դեր ունի իրենց կյանքում։ Փաստացի նրանք ի սկզբանե ծրագրավորել են իրենց անհաջողությունը։

Մեր պետության հիմքը պետք է լինի Հայակենտրոնությունը. Հայոց պետականության զարգացման շարժիչ պետք է հանդիսանա Հայ ժողովրդի ներուժը, իսկ մնացած աշխարհը դիտարկվի որպես հնարավորություն։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան