Վաղը առավոտյան 8-11-ը մայրաքաղաքում համատարած անհնազանդության ակցիաներ կլինեն: Գործի հաջողությունն ու արագությունը կախված է ձեր յուրաքանչյուրի մասնակցությունից: «Առավոտյան Կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի դիմաց և Հանրապետության հրապարակում հավաքվում ենք, այդ տեղերում լինելու են մեր կազմակերպիչները և ձեր հետ սկսելու են անհնազանդության, բողոքի ակցիաներ: Բոլոր նրանք, ովքեր գոռում եք` գործողություն ա պետք, վաղը գործողության օրն ա:
Աջափնյակ համայնք` Մարզահամալիրի դիմաց:
Շենգավիթ` Գարեգին Նժդեհի հրապարակ:
Էրեբունի` Սասունցի Դավթի արձանի մոտ:
Արաբկիր` Կոմիտաս 38 Սբ Խաչ եկեղեցի և Վազգեն Առաջին փողոցի սուպերմարկետի մոտ:
Զեյթուն` Երևան Սիթի հանրախանութի դիմաց:
Վաղը առավոտ ժամը 8-ին գործողության ժամն է, խնդրում եմ, ներկա եղեք, եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կանգնեցնելու ենք»:
Նա նշեց, որ անհնազանդության տարբեր ակցիաներ կլինեն նաև օրվա ընթացքում, իսկ երեկոյան ժամը 18:00-ին հանրահավաք կլինի:
0Comments