ՌԴ կառավարության շենքում կվերականգնվի դիմակների ռեժիմը. Պատճառը կորոնավիրուսի դեպքերի աճն է

Մանրամասներ
կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնության կառավարության շենքում սեպտեմբերի 18-ից կվերականգնվի դիմակների ռեժիմը և կսահմանափակվեն աշխատակիցների միջև անձնական շփումները՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, հայտնում է Комсомольская правда-ն։

Նաև հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՌԴ Նախարարների կաբինետը կնվազեցնի արտասահմանյան և ներքին գործուղումների թիվը։

«Կառավարության շենքի տարածքում ժամանակավորապես ներդրվում են կանխարգելիչ լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ դիմակի ռեժիմ։ Որոշումն ընդունվել է սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակի, գրիպի և COVID-19-ով հիվանդացության սեզոնային աճի հետ կապված»,- հայտնում է РБК-ն՝ հղում անելով Նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։