Բեկում լինելու է, Հայաստանի ղեկավարությանը հեռացնելուց հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը․ Սերժ Սարգսյան

Մանրամասներ
սերժ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է, որտեղ կայանում է  հանրահավաք՝ ի պաշտպանություն պաշարված Արցախի։

Լրագրողի հարցին՝ բեկում կլինի՞, Սերժ Սարգսյանն ասաց. «Իհարկե, լինելու է, միանշանակ։ Ամեն ինչ հնարավոր է վերականգնել»։

Ստեղծված իրավիճակի լուծումը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով, ինչպես նախկինում է ասել, նույնն է՝ փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։

Լրագրողի հարցին՝ «դուք մասնակցություն կունենա՞նք այդ ենթադրյալ  կառավարության ձևավորմանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձևավորմանը՝ ոչ։ Հեռացմանը»։