Մեր մայրաքաղաքը ժամանակավոր պետք է տեղափոխվի Ստեփանակերտ

Մանրամասներ
արցախ դրոշ

Արցախի հաջորդ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի պատասխանատվություն վերցնելու կարողությունը։ Երբեք և ոչ մի հարցում մեղքը ուրիշի վրա չպետք է բարդի։ Այս իրավիճակում ճիշտ կլինի նույնիսկ դիկտատուրա մտցնելը։

Արցախը ՀՀ գործող իշխանությունների հետ պետք է խոսի կոշտ ու պահանջատիրության սկզբունքներով։ Ու թող փորձեն Արցախին հատկացվող ֆինանսական միջոցները կրճատեն։ Դրանից պետք չէ վախենալ, փորձը ցույց տվեց, որ ֆինանսներ չունենալուց ավելի վատ բաներ էլ կան։

Քանի դեռ Հայաստանում իշխում է դավաճանների ռեժիմը Արցախը իր վրա պետք է վերցնի Հայության դրոշը և մեզ բոլորիս թելադրի գործողությունների պլանը։

Մեր մայրաքաղաքը ժամանակավոր պետք է տեղափոխվի Ստեփանակերտ։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան