Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շարունակում է ինստագրամում ներկայացնել իր հանգիստը: Այս անգամ նա ուղղաթիռից է լուսանկարներ հրապարակել մակագրելով՝ «Taxi Helicopter»: Հայտնի չէ՝ ումն է ուղղաթիռը եւ որտեղ են արված լուսանկարները:
NEWS.am-ի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ չի կարող նշել՝ ում է պատկանում ուղղաթիռը, քանի որ դա անձնական հարց է:
«Նշեմ միայն, որ ուղղաթիռը տաքսի է, իսկ լուսանկարը նոր չէ արված»,-ասաց Խաչատրյանը:
0Comments