Սասուն Միքայելյանը ԱԺ-ում մասնակցում է ՔՊ խմբակցության նիստին

Մանրամասներ
Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ԱԺ-ում է, նա կմասնակցի ՔՊ խմբակցության նիստին, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից:

Նշենք, որ ԵԿՄ նախագահը երբեք չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստերին: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ ՔՊ վարչության նիստին վիճաբանություն էր եղել Հովիկ Աղազարյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ:

Նշենք, որ նիստն ներկա են նաեւ  ԲՏԱ նախարարը, Ֆինանսների նախարարը, ՏԿԵ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՎԾ ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ։

ՔՊ-ականները մեզ հետ զրույցում ասացին, որ օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամենայն հավանականությամբ նիստին քննարկվելու է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: