Կարմիր խաչի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի

Մանրամասներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված քաղաքացիները դադարեցնում են ակցիան՝ մինչեւ երկուշաբթի օրը։

«Հույսեր կան, կարող ենք հասնել տեղափոխմանը։ Դրական պատասխանի դեպքում մեր շնորհակալությունը կհայտնենք Կարմիր խաչին, իսկ եթե մեզ խաբեն՝ նորից կշարունակենք մեր պահանջը։ Ընտանիքին անընդհատ խաբում են, ասում են՝ հեսա կտանենք, բայց չեն տանում, սա անընդունելի է։ Ընդամենը 21 տարեկան աղջկա աճյունի մասին է խոսքը, բայց անգամ սա է խոչընդոտվում»,- նշել է ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք՝ քաղաքացիները փակել էին ԿԽՄԿ–ի մուտքը եւ պահանջում էին անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։