Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը վարորդն է:
0Comments