«Գելափն ասում էր 20%, բայց ՔՊ-ն ստացավ 53%». Վահագն Ալեքսանյան

Մանրամասներ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա պես հիշում եմ, որ 2021 թվականի ընտրություններին ընդառաջ հայտնի Գելափ ընկերությունը «հարցումների» արդյունքներ հրապարակեց, որտեղ ՔՊ-ն պիտի ստանար 20%-ին մոտ ձայն, դրանից մի փոքր ավելի քիչ պիտի ստանար Քոչարյանը։

Ես ու մեր մի շարք թիմակիցներ ասացինք, որ ակնհայտ է, որ հաջորդ «հարցմամբ» մեր ձայների տոկոսները «հավասարվելու են», իսկ վերջին օրերին էլ արդեն Քոչարյանը պիտի առաջ անցներ։

Ո՜վ հրաշք, ամեն ինչ հենց այդպես էլ եղավ։

Ընտրություններին ՔՊ-ն ստացավ 53%-ից ավելի ձայն, երկու անգամ ավելի շատ, քան Քոչարյանի դաշինքը։

Այս պատմությունը բոլորդ էլ գիտեք, ձեր աչքով տեսել եք, բոլոր վիդեոներն էլ պահպանված են։

Հիմա խնդրում եմ բացատրեք, թե ինչպե՞ս է ստացվում, որ այդքանից հետո որոշ լրատվանների հարգելի լրագրողներ գնում, լուրջ-լուրջ հարցեր են տալիս այդ ընկերության տնօրենին, լուրջ-լուրջ հոդվածներ հրապարակում նոր «հարցման» թեմայով»:

Վահագն Ալեքսանյան