Ազատամարտիկները սպասում են մեքենաների և իրենց ընկերներին՝ Կոռնիձոր մեկնելու համար. VIDEO

Մանրամասներ

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում, սպասում են մեքենաների՝ Կոռնիձոր մեկնելու համար։

«Մենք միանգամից շարժվում ենք Կոռնիձոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Հիմա մի քիչ էլ կսպասենք։ Էլի մարդկանց ենք սպասում։ Բոլորը կգան, ավելի կշատանանք, նոր կշարժվենք»,- ասաց նա։

Նրանք ցերեկն էլ էին ակցիա իրականացրել։ Պողոսյանը հայտարարել էր, որ եթե մինչև 18։00-ն Լաչինի միջանցքը չբացվի Արցախ հումանիտար բեռների տեղափոխման համար, ապա իրենք մեկնելու են Կոռնիձորի սահմանային հատված և իրենց ուժերով բացեն ճանապարհը։