Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և ևս մի քանի փոխկապակցված անձինք կանչվել են Դատախազության

Մանրամասներ

Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և ևս մի քանի փոխկապակցված անձինք կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Պարզվել է, որ նա 2002-2018 թ.-ին զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնը’ միությանը պատկանող որոշ հողամասեր, ընդհանուր 14 հա, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին։

Այնուհետև քաղաքապետարանի դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց ստիպել է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց։ Արդյունքում նա հանցավոր ճանապարհով օրինականացրել է այդ հողամասերը։