ԵՄ դիտորդական առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել

Մանրամասներ

Հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են:

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը նույնպես տեղում է:

Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուրերի» թղթակիցը:

ԵՄ առաքելության ղեկավարը թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում և շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: