Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս թշնամու դուռը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն. Ղարամյան

Մանրամասներ

Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս եւ ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին եւ արցախցուն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Հին եւ շատ խորիմաստ ասացվածքը կա:

«Սովը մարդուն

տանում է թշնամու դուռը»:

Մեր թշնամիները սա լավ գիտեն,իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք,կարծես թե լավ չգիտենք:

Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս եւ ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին եւ արցախցուն...»,- գրել է նա։