Տեղի է ունեցել Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը

Մանրամասներ

Հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA-ին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հիմնական ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։