Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել, անկախ արտաքին վտանգներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նշել է. «Ազգերը ներքուստ են քայքայվում, արտաքին վտանգները զուտ գործընթացն արագացնում են: Մենք հիմա ներքուստ են վերանում այս անձին ու իր շրջապատին թողնելով անել այն, ինչն անում են:
Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ նույն տարածքում գոյատևել, մեր ներքին թշնամությունը կանցնի բոլոր կարմիր գծերը և դա թույլ չի տա մեզ որպես մեկ հանրույթ միմյանց հետ գոյատևել, դա հնարավոր չի:
Երբ կոչը հնչի, պետք է մեկ մարդու պես հավաքվել, իսկ այդ կոչի ժամանակը մոտենում է»։
0Comments