ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավական ծանրաբեռնված. քննարկվում է նոր ենթակառուցվածքների հարցը։
«Զվարթնոցում օրական չվերթների քանակն արդեն 90-ից անցնում է, ինչը մեր օդանավակայանի գրեթե սահմանագիծն է։
Օդանավակայանն աշխատում է բավական ծանրաբեռնված»,- ասել է նա՝ հավելելով, որ գործընկերների հետ քննարկում են նոր ենթակառուցվածքներ ավելացնելու հարցը։
0Comments