«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը։
Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս, որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում և որ Պուտինն այդ մասին ծպտուն չի հանում։
Կարծես ուզենար ասել «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին... Ցույց տուր հակառակը կամ էլ մի նեղացիր, որ գնում ենք Բրյուսել-Վաշինգթոններ»։
Հայաստանի վարչապետին պետք էր հստակ հիմնավորել, թե ինչու Մոսկվայում անիմաստ է որևէ բան բանակցելը կամ ստորագրելը և ինքը դա հաջողացրեց անել հրապարակային։
Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե։ Երևի հավաքվել են, երևի Փաշինյանը (դիվանագիտորեն) ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ»»
0Comments