Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել , որ վիրավորն Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։
Ժամեր անց «Արտաշատ» ԲԿ-ից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մ․ Մինասյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Այգեզարդ գյուղի դպրոցի վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին։
0Comments