Էրդողանը հայտարարել է՝ ով կհաղթի ընտրություններում իր պարտության դեպքում

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի իր մրցակիցը՝ միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «ահաբեկչական կազմակերպությունները և ամերիկյան ընկերությունները կհաղթեն»։

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։ Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։

«Եթե մայիսի 28-ին հաղթենք, 85 միլիոնից յուրաքանչյուրը (Թուրքիայի բնակչությունը վերջին պաշտոնական տվյալներով) կհաղթի: Եթե պարոն Քըլըչդարօղլուն հաղթի, ապա ահաբեկչական կազմակերպությունները, ամերիկյան ընկերությունները կհաղթեն։ Մենք չպետք է հնարավորություն տանք նրանց, ովքեր թիրախավորել են մեր միասնությունն ու համերաշխությունը»,- ասել է Էրդողանը CNN Turk-ին տված հարցազրույցում։