Մայիսի 14-ի գիշերն Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովը և Խարկովի մարզի Բոգոդուխովսկի շրջանի Զոլոչիվ գյուղը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ Ռուսաստանը կիրառել է С-300 զենիթահրթիռային համակարգ։
Դրա հետևանքով Խարկովի Նովոբավարսկի թաղամասում վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, հանրակացարանի շենք և բազմաբնակարան շենք։
Զոլոչիվ գյուղում երկու հրթիռ ընկել է գետնին բնակելի շենքերի արանքում։
Ռուսաստանը С-300-ներով հարվածել է Խարկովին
Մանրամասներ
0Comments