Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջնությանը մասնակցում էին 140-ից ավել մարզիկներ: Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան` 48 կգ Հովհաննես Հարությունյանը, 51 կգ Դավիթ Սաֆարյանը, 54 կգ Էրիկ Առստամյանը, 57 կգ Գոռ Ազիզյանը, 60 կգ Ոսկան Ոսկանյանը, 63,5 կգ Արթուր Մկրտչյանը, 67 կգ Յուրա Բաբլումյանը, 71 կգ Արման Միսկարյանը, 75 կգ Արմեն Պողոսյանը, 80 կգ Համլետ Ադամյանը, 86 կգ Դավիթ Սիմոնյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Կանանց պայքարում երկրի չեմպիոններ դարձան` 48 կգ Լուսինե Գևորգյանը, 54 կգ Լուսյա Ավետիսյանը, 57 կգ Զուլիա Լալայանը և 63 կգ Լիլիթ Ասատրյանը:
Այս տարի ապրիլին Երևանում կանցկացվի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչ այս հավաքականը մի քանի ուսումնամարզական հավաքներ կանցկացնի և կմասնացի միջազգային մրցաշարերի:
0Comments