Իլոն Մասկը վախենում է առևանգումից. նա 100 թիկնապահ է վարձել և ուժեղացրել հայրական տան անվտանգությունը

Մանրամասներ

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկն ուժեղացրել է ՀԱՀ-ում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգությունը եւ մոտ 100 թիկնապահ է վարձել՝ առեւանգման վախի պատճառով, հայտնում է Sun-ը՝ վկայակոչելով Մասկի հորը։

«Նա (Իլոնը) որոշել է, որ իր դեմ ուղղված վերջին սպառնալիքներից հետո ես նույնպես պաշտպանության կարիք ունեմ... Եթե նրանք առեւանգեն մեզնից մեկին, դա կլինի ամենաարագ 20 միլիոն դոլարը, որ որեւէ մեկը երբեւէ վաստակել է իր կյանքում»,- ասել է Էրոլ Մասկը:

«Ես չեմ վախենում, բայց իսկապես մտավախություն ունեմ, որ Իլոնի հետ ինչ-որ բան կարող է պատահել, թեեւ նա շրջապատված է մոտ 100 թիկնապահներով»,- հավելել է Մասկի հայրը։

ա

Էրոլ Մասկն ընդգծել է, որ անցյալ ամիս Իլոն Մասկի մտավախությունների պատճառով իր ընտանիքի բարեկեցության համար Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր տունը համալրվել է բարձր տեխնոլոգիական տեսահսկման համակարգով ու էլեկտրականացված ցանկապատերով, եւ շուրջօրյա հսկողություն իրականացնող զինված պահակներ են վարձվել։ Էրոլ Մասկը նշել է, որ իր տանը տեղադրված անվտանգության համակարգի ընդհանուր արժեքը 14,6 հազար դոլար է կազմել։

Անցյալ տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր անհայտ անձի մասին, որը հետեւել էր իր երեխային տանող մեքենային, իսկ հետո արգելափակել մեքենայի շարժումը եւ բարձրացել կապոտի վրա։ Մասկը ենթադրել էր, որ տղամարդը կարող էր այդպես վարվել, քանի որ կարծել է, թե մեքենայի մեջ ինքն է։