![ա](/sites/default/files/inline-images/%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%A4%D6%80%D5%B8%D5%B7.jpg)
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանները մեկնաբանել են տեսանյութը, որը դեկտեմբերի 3-ին հրապարակել է Ուկրաինայի ԶՈՒ Կարլսոն հատուկ օդային հետախուզական ստորաբաժանումը։ Ուկրաինայի պաշտպանները երկրի դրոշը բարձրացրել են Դնեպրի ձախ ափին՝ Խերսոնի դիմաց։
Ուկրաինացի զինծառայողներն անցել են Դնեպր գետը և Ուկրաինայի դրոշը բարձրացրել ափին մոտ գտնվող աշտարակի վրա։ Ինչպես նշվում է ISW-ի նոր զեկույցում, տեղի ունեցածը կարող է հնարավորություններ բացել ուկրաինական ուժերի համար՝ գործելու արևելյան օկուպացված ափին:
«Ձախ ափին նկատված ռուսական ամրությունները ցույց են տալիս, որ ռուսական ուժերը սպասում են ուկրաինական հարձակումներ արևելյան ափին և պաշտպանական գծեր են կառուցում Դնեպր գետից հարավ: Գետի արևելյան ափի երկայնքով դիրքերի հաստատումը, հավանաբար, պայմաններ կստեղծի ուկրաինական զորքերի գործողությունների համար Խերսոնի շրջանի օկուպացված մասում, եթե ուկրաինական զորքերը որոշեն շարունակել հարձակումն այս ուղղությամբ հարավում»,- նշել են փորձագետները։
Ուկրաինական հատուկ ստորաբաժանումը տեսանյութը, որում ռուսական ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ ձախ ափին հայտնվում է Ուկրաինայի դրոշը, մեկնաբանել են այսպես. «Այս դրոշը բարձրացրել են Կարլսոն հատուկ ստորաբաժանման զինվորները. սա ցատկահարթակ կդառնա Խերսոնի շրջանի ձախ ափի դեօկուպացիայի համար: Գործողությունը հաջող էր, և այս ամենը շնորհիվ ճշգրիտ համակարգման և հարձակողական հմտությունների»:
0Comments