Զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է` կիսում ենք բեմը. Ռոնալդուն` իր ու Մեսսիի հարաբերությունների մասին

Մանրամասներ

1

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ վերաբերմունքի մասին:

«Զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է, ինչ նրա հետ կիսում ենք բեմը, պատկերացնու՞մ եք։ 16 տարի։ 

Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք՝ այն առումով, որ մենք չենք այցելում միմյանց, չենք խոսում հեռախոսով։ Ոչ, մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են:

Ես շատ հարգում եմ այն, թե ինչպես է նա միշտ խոսում իմ մասին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը Պիրս Մորգանիի TalkTV-ի եթերում: