Լիբանանում քաղաքական ուժերին վերջապես հաջողվել է պայմանավորվել նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Դա տեղի է ունեցել 9 տարվա մեջ կայացած առաջին խորհրդարանական ընտրություններից 9 ամիս հետո:
Բեկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մրցակից խմբակցությունները ընտրել են փոխզիջման տարբերակը:
Նոր կառավարությունը կղեկավարի Սաադ Հարիրին, ով սունի քաղաքական գործիչ է և 2016-ից ղեկավարում էր նախորդ կառավարությունը:
0Comments