Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին պաշտոնի՞ է նշանակում

Մանրամասներ
ա

Արցախի հանրապետության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել էր բարերար Ռուբեն Վարդանյանին, ով ավելի վաղ հայտնել էր, որ տեղափոխվում է Արցախ։

Հաղորդագրությունում ասվում էր, որ քննարկել են հետագա համագործակցության վերաբերող հարցեր։
Tert.am–ը Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից հարցրեց, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվելու է Արցախի պետական նախարար։

Ի պատասխան, Լուսինե Ավանեյանը հայտնեց․«Սեպտեմբերի 8-ին Նախագահ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին, ողջունել նրա Արցախ տեղափոխվելու որոշումը, քննարկել համագործակցության հետ կապված հարցեր։ Այդ մասին հանրությանը տրվել է տեղեկատվություն: Համագործակցության ձևաչափի ու ծրագրերի վերաբերյալ առաջիկայում ևս հստակ տեղեկություններ կտրամադրվեն»: