Նախագահ Սարգսյանը ստորագրել է մի շարք անձանց ներման խնդրագրերը

Հրամանագիրն ուղարկվել է Արդարադատության նախարարություն

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:

«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,-հայտնում են նախագահի աշխատակազմից: