ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը։
«Չունենք նման տեղեկություն։ Չենք մեկնաբանում։ Հանդիպման արդյունքներով կհրապարակվի համապատասխան հաղորդագրություն», - Aysor.am-ին ասացին կառավարությունից։
0Comments