ԵՄ երկրների համար գազափոխադրական ցանց կստեղծվի. Պորտուգալիան և Իսպանիան պայմանավորվել են

Մանրամասներ
ա

Պորտուգալիան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք Էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները:

«Գերմանիան 100 տոկոսով կարող Է ապավինել Պորտուգալիայի հանձնառությանը գազափոխադրական համակարգի ստեղծման գործին»,-Twitter-ում գրել Է Պորտուգալիայի կառավարության ղեկավար Անտոնիու Կոշտան: Իր հերթին The Financial Times-ը օգոստոսի 12-ին մեջբերել Է Իսպանիայի Էներգետիկայի նախարար Տերեսա Ռիբերայի խոսքը, որը հայտնել Է, որ Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գազափոխադրական կապակցիչի հատվածի շինարարությունը կավարտվի մեկ տարուց ավելի շուտ: Իսկ առայժմ, Կոշտայի խոսքով, Սինիշը կարող Է լոգիստական հանգույց դառնալ հեղուկացված բնական գազի լցանավերի համար, որոնք ժամանում են Եվրոպա:

Նախօրյակին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել Է, որ գազափոխադրական կապակցիչի շինարարության հետ կապված իրադրությունը քննարկել Է Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Ավելի վաղ ֆոն դեր Լյայենը նշել Է, որ «Պորտուգալիայի եւ Իսպանիայի ողջ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ Է զարգացնել գազափոխադրական կապակցիչները Իբերյան թերակղզու եւ Եվրոպայի մնացած մասի միջեւ. այժմ դրանք չենք բավականացնում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: