Աֆղանստանի նախագահը մեղադրում է Պակիստանին զինյալների թաքստոց լինելու համար

Ըստ Աշրաֆ Հանիի՝ պատերազմի բանալիները գտնվում են Պակիստանում

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ «պատերազմի բանալիները գտնվում են Իսլամաբադում, Կվետում, Ռավալպինդիում»՝ մեղադրելով Պակիստանին նրանում, որ այն թաքստոց է զինյալների համար՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, «խաղաղության բանալին Աֆղանստանում էր» այն ժամանակ, երբ 17-ամյա պատերազմի դադարեցման թալիբների եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց միջեւ խաղաղ բանակցություններն ուժ էին հավաքում։