Lինի քահանա, նախարար, թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին

«Ես այսօր երեկոյան «լայվ կանեմ», կպարզաբանեմ»


Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ պարզաբանումներ տալ դպրոցում հոգևորականի գտնվելու մասին հարցին։

«Դպրոցում գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, և լինի քահանա, նախարար, թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»,–ասաց նա:

Նա նշեց, որ կրթության մասին օրենք կա, որտեղ կան սահմանափակումներ: «Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան «լայվ կանեմ», կպարզաբանեմ»,-ասաց նա: