«Ես չեմ կարող ասել՝ վատացել է վիճակը, թե՞ լավացել, կոռուպցիա ո՞ր երկրում չկա, ո՞ր բանակում չկա»,-լրագրողներին այսօր ասել է Արցախի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
«Կոռուպցիան այնպիսի երևույթ է, ինչպիսին ամեն երկրում էլ կա, մենք կոռուպցիոներին դնում ենք ղեկավարության, որպեսզի իրե՞նք քանդեն, ես չեմ կարող ասել վատացել, թե լավացել է վիճակը»,-ասել է Կոմանդոսը:
Իսկ հաճախակի դարձած՝ «տարածքներ` խաղաղության դիմաց» թեզի մասին Կոմանդոսն ասել է. «Մինչև փաստաթուղթը չիմանաս, իրավունք չունես այդ մասին խոսես: Մենք այդքան ընկեր ենք կորցրել, ես ո՞նց կարող եմ ասել՝ հա, համաձա՞յն եմ, բայց մենք, կարծես թե, շախմատի վրա ֆիգուրներ ենք, թե ինչ ենք»,-տարակուսել է Արցախի ազգային հերոսը:
0Comments