Բանակը չպետք է լինի որևէ տեսքով սանկցիա քաղաքացու համար. Մարուքյան

Բանակը չպետք է լինի գյուղացիաբանվորական, պետք է ծառայեն միջին խավերի, հարուստ խավերի ներկայացուցիչները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախագիծ է ներկայացրել բանակից խուսափածների և հետախուզման մեջ գտնվողների համար, որովհետեւ այսօր հարյուրավոր մարդիկ սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնալ հայրենիք: այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բանակը չպետք է լինի որեւէ տեսքով սանկցիա քաղաքացու համար, որ նա ստիպված գնա: Նա պետք է գնա բանակ իմ նշած երկու կոմպոնենտները  եւ երրորդը նաեւ իր կյանքի մի հատվածը  այդ ճանապարհով անցնելու համար։ Ես ինքս իմ կյանքի մի հատվածը, երկու տարի ծառայել եմ բանակում, հպարտ եմ դրա համար եւ եթե հետ նայեմ եւ մտածեմ, որ այդ երկու տարին ծառայած չլինեի,  ես ինձ չէի պատկերացնի այնպես, ինչպես, որ կամ, ես չէի լինի այն, ինչ-որ կամ։ Բանակը չպետք է լինի գյուղացիաբանվորական, պետք է ծառայեն միջին խավերի, հարուստ խավերի ներկայացուցիչները»,- ասաց Մարուքյանը: