ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ երեկ իր որդու ծնունդն է եղել և նա կարճատև արձակուրդ է եկել: որի որդին ծառայում է Արցախում։
Լրագրողների հարցին՝ հաշվի առնելով, որ նրա տղան ևս ծառայում է հայոց բանակում, լսո՞ւմ է նրանից, թե ինչ խնդիրներ կան Զինված ուժերում, նախարարը նշեց, որ իրենց հարաբերություններում ինքն աշխատում է լինել որպես ծնող և ոչ թե նախարար:
«Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել»,– ասաց նախարարը։
0Comments