Եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան

Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր «Եռաբլուրում» հրաժարվեց խոսել իր պաշտոնանկության մասին:

«Կարծում եմ՝ նորից անդրադառնալ չեմ կարող։ Իհարկե, նոր իշխանություններից նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,-ասաց նա:

Լևոն Մնացականյանը չցանկացավ քաղաքական հարցերի պատասխանել. «Եթե հարցեր կան իմ ներկա պաշտոնի հետ կապված, ապա խնդրեմ: Իսկ օրվա հետ կապված շնորհավորում եմ, մեր զինված ուժերին հաղթանակ եմ մաղթում»:

Հարցին, թե շատ է խոսվում «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին, արդյո՞ք դա խելամիտ թեզ է, Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է»:

Նշենք, որ Լեւոն Մնացականյանն այժմ զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը: