Խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել. Վարազդատ Կարապետյան

Ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաեւ թաքցված դանակի տեղը։

Քանի որ վեճը եւ ծեծկռտուքը որեւէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսեւորել եւ հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին»: