Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց

Պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Այս պահին Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել: