Ընդդիմության ներկայիս պայքարի հաջողությունը նաեւ երիտասարդությունից է կախված։ Այս մասին ապրիլի 23-ին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթի ժամանակ։
«Դուք այդ երիտասարդության մի մասն եք եւ հնարավորություն ունեք ձեր կարծիքը փոխանցել ժողովրդին»,- հավելեց նա։
Պատասխանելով մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին՝ Սարգսյանը բացատրեց, որ մեծ ու փոքր քաղաքականություն չկա։
Պատասխանելով այսօր հավաքված ժողովրդին իշխանափոխության ուղղորդելու հնարավորության մասին հարցին՝ նա նշեց. «Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում»։
0Comments