Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ. Հովիկ Աբրահամյան

Նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին

Երեկ հրապարակվել է ՀՔԾ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:

Հավելենք, որ Աբրահամյանը Հատուկ քննչական ծառայություն հրավիրվել է ոչ թե որևէ հողատարածքի՝ իրեն պատկանելու կամ չպատկանելու շուրջ բացատրություններ տալու, այլ ուղղակի պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը: