Ավինյանի գրասենյակը կունենա ընդամենը 1 ծառայողական ավտոմեքենա

Փոխվարչապետը հրաժարվել է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»: