Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակ»-ին

Նամականիշը 30 000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը

ն

2019 թվականի հունվարի 22-ին, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը 30 000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Դիզայնի հեղինակը «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանն է:

Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: