ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապ օգնությունների գումարային չափը:
«2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73 101»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Որոշման նախագծով սահմանվում է.
1) ընտանեկան նպաստի բազային մասը` 18 000 դրամ,
2) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5 500 դրամ,
բ. 18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,
3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ.
4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 000 դրամ:
- Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18 000 դրամ:
- Սահմանել հրատապ oգնությունների չափերը.
1) միանվագ հրատապ oգնության չափերը.
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ,
բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25 000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դրամ.
2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18 000 դրամ:
ՀՀ կառավարության «2019 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումից հետո պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
0Comments