
Ստամբուլում մեկնարկել է Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիայի դեմ առ դեմ բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ պատվիրակություններին դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստամբուլում ընթացող բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է մարտի 7-ից ի վեր։
0Comments