Հայաստանը հնարավոր է ռազմական կցորդ ունենա Ուկրաինայում

Նախագիծը կառավարության օրակարգում է

Հայաստանը նախատեսում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ ունենալ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լարտվական ծառայությունից:

Համապատասխան հաստիք ստեղծելու նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 24-ի օրակարգում։ Հարցը կառավարության քննարկման է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին:

Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:

Նշենք, որ Հայաստանը ռազմական կցորդ ունի Ռուսաստանում եւ նույն որոշման նախագծով նախատեսվում է Ռուսաստանում ավելացնել եւս մեկ հաստիք՝ կցորդի օգնականի համար: